Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Երևանում կրակոցներ են, սպանություններ, կրիմինալ

Երևանում կրակոցներ են, սպանություններ, կրիմինալ
19.07.2026 | 13:48

Կարևոր չէ, որ Երևանում կրակոցներ են, սպանություններ, կրիմինալ:

Կարևորը` Հայաստանից ծաղիկների առաջին խմբաքանակը հասավ Դուբայ և Աբու-Դաբի:

Կարևորը նաև բոլորին «կզացնելն» ու «սատկացնելն» է: Հա, ի դեպ, եթե պետության ղեկավարը «կզացնելուց» և «սատկացնելուց» է խոսում, ապա տրամաբանական է, որ պետության քաղաքացիները կրակում են և միմյանց սպանում:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 5182

Մեկնաբանություններ